«Շարժվող մասնիկներ» խորագրով ցուցահանդես Պրահայում

16-02-2017 20:05:21   | Չեխիա  |  Մշակույթ
Փետրվարի 15-ին Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվեց հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
 


Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր ելույթում ներկայացրեց հայ նկարչին, ինչպես նաև խոսեց նրա անկրկնելի ոճի և տեխնիկայի մասին։
 
Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց իր գործերի մասին, նշեց իր արվեստի ոգեշնչման աղբյուրները և շնորհակալություն հայտնեց Չեխիայում ՀՀ դեսպանությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման համար։
 
Ելույթներին հետևեց «Մասնիկների հեքիաթ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և լարային քառյակի կատարմամբ հնչեցին հայ և օտար երգահանների գործեր։
 
Ցուցահանդեսին ներկայացվել է 29 գործ և այն կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից