Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները
16-02-2017 20:13:57 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝