ԿԳՆ-ում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն


ԿԳՆ-ում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն

  • 17-02-2017 11:27:59   | Հայաստան  |  Հասարակություն

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է  դիմում հայտ  և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին, և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն:
 
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները  ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ /30 միավոր՝ 30 առավելագույնից/: ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք: Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող երեք քաղաքացիներ հանձնել են հայերենի իմացությունը ստուգող քննություն և ստացել համապատասխան տեղեկանք: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play