Ավարտվել է ՌԴ բուհերում սովորելու համար դիմում հայտերի ընդունումը


Ավարտվել է ՌԴ բուհերում սովորելու համար դիմում հայտերի ընդունումը

  • 17-02-2017 12:17:51   | Հայաստան  |  Հասարակություն

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են հետևյալ կերպ. 44 հայտ ներկայացվել է դիպլոմավորված մասնագետի, 146 հայտ՝ բակալավրի, 147 հայտ մագիստրոսի, 40 հայտ օրդինատուրայի և 16 հայտ ասպիրանտական կրթություն ստանալու համար:  
 
Քննությունները տեղի կունենան 2017թ. փետրվարի 16-ից 24-ը, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթները հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։ Ռուսական կողմը ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում ուսումնառության նպատակով հատկացրել է  187 տեղ, այդ թվում՝ բակալավրի կրթական աստիճանի համար 60,  դիպլամովորված մասնագետի՝ 49,  մագիստրոսի կրթական աստիճանի՝ 52, ասպիրանտուրայի՝ 22, օրդինատուրայի՝ 4 տեղ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն