Քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 309 հեռախոսազանգ


Քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 309 հեռախոսազանգ

  • 17-02-2017 12:45:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 309 հեռախոսազանգ:
 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 226-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 83 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 57 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ  5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն