Պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը


Պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը

  • 17-02-2017 13:34:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից` 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսեց բոլոր  մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները: 
 
 Այսօր արդեն  պատրաստ են  ՀՀ  մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում: 
 
Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում  նկարագրված է ընթացիկ իրավիճակը և խնդիրները, ինչպես նաև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: 
      
Նախագծերն այս պահին քննարկվում են շահագրգիռ մարմինների` (ՀՀ նախարարություններ, մարզպետարաններ, ՀԿ-ներ, Հանրային խորհուրդ,   ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ ) շրջանակներում։ Նախատեսվում է նախագծերը ՀՀ Կառավարություն ներկայացնել սույն թ. մարտ ամսվա սկզբին :
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն