Կադրային փոփոխություն Հարկադիր կատարման ծառայությունում

17-02-2017 13:53:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ս/թ փետրվարի 13-ի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության մայոր Տավրոս Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
 


Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 82 րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել այդ թվում և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից