Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստում քննարկվեցին 2 նոր էսքիզներ

17-02-2017 14:37:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում փետրվարի 17-ին տեղի ունեցավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստը նախագահում էր նախարար Վահան Մարտիրոսյանը:
 


Խորհրդի անդամների կողմից արվեցին առաջարկներ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի կանոնակարգի նախագծի վերաբերյալ, որոշվեց, ըստ արված առաջարկությունների, լրամշակել կանոնակարգի նախագիծը և ներկայացնել նախարարի հաստատմանը:
 
Քննարկվեց 2017 թվականի փոստային վճարման պետական նշանների թողարկման պլանի նախագիծը, որի վերաբերյալ ներկայացվեցին որոշ հստակեցումներ և լրացումներ: Որոշվեց, ըստ արված առաջարկությունների, լրամշակել պլանի նախագիծը և ներկայացնել նախարարի հաստատմանը:
 
Օրակարգում էր նաև «Նիկոլ Դումանի ծննդյան 150 ամյակը» թեմայով նամականիշով բացիկի և «Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմայով նամականիշով գեղաթերթիկի նմուշների էսքիզների քննարկումը:
 
Խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկությունները, որոնց համաձայն կարվեն էսքիզների դիզայնի փոփոխություններ, դրանից հետո միայն ընտրված նմուշները կներկայացվեն նախարարի հաստատմանը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից