Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցը Վոլգոգրադի մարզ


Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցը Վոլգոգրադի մարզ

  • 17-02-2017 15:04:55   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 13-15-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Վոլգոգրադի մարզում և հանդիպում ունեցավ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բաչարովի հետ:
 
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեցին միջտարածաշրջանային կապերի ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև քննարկվեցին ՀՀ և Վոլգոգրադի մարզի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները:
 
Գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը նահանգապետին տեղեկացրեց 2017թ․ հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ՝ ավելացնելով, որ Հայաստանը խորապես շահագրգռված է առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում շփումների ընդլայման հարցում:
 
Անդրադառնալով Վոլգոգրադ քաղաքի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցուն՝ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ դա տեղի հայ համայնքի և տեղական իշխանությունների միջև սերտ հարաբերությունների լավագույն ցուցիչն է:
 
Նահանգապետ Բաչարովն իր հերթին ներկայացրեց Վոլգոգրադի մարզի տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացման ծրագրերը:
 
Նահանգապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությանն ու Վոլգոգրադի մարզին առաջին հերթին միավորում են պատմամշակութային կապերը, որոնց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ստալինգրադի ճակատամարտին 30․000 հայերի մասնակցությունը, որից 10 հազարը հերոսաբար զոհվեց, իսկ նրանց հիշատակը հավերժացվեց «Մամաև Կուրգան» հայտնի հուշահամալիրում: Նահանգապետը հատուկ ընդգծեց հետպատերազմյան Ստալինգրադի վերակառուցման գործում հայ մեծանուն ճարտարապետ Կարո Հալաբյանի դերը, ով դարձավ Ստալինգրադի գլխավոր հատակագծի հեղինակը։
Նահանգապետը տեղեկացրեց, որ շուտով կկազմակերպվեն Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ ավիաչվերթներ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսական և զբոսաշրջային կապերի հետագա զարգացման հարցում:
 
Անդրեյ Բաչարովը նաև տեղեկացրեց, որ 2016թ․ ՀՀ և Վոլգոգրադի մարզի միջև առևտրաշրջանառությունն աճել է 40%-ով՝ ավելացնելով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play