Ներդրումային 27 ծրագիր՝ պետական գույքի կառավարման վարչությունում


Ներդրումային 27 ծրագիր՝ պետական գույքի կառավարման վարչությունում

  • 17-02-2017 15:58:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական  գույքի կառավարման  վարչությունում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն է իրականացվում, ինչի շնորհիվ  վերջին տարիներին հաջողությամբ տասնյակ ներդրումային ծրագրեր են իրականացվում: 
 
Վարչության կողմից մասնավոր հատվածին  տարբեր՝ վաճառքի, վարձակալության, նվիրաբերության կամ անհատույց օգտագործման եղանակներով տարածքներ են հատկացվում, որոնք ներդրումային ծրագրերի համար մեկնարկային պայմաններ են ստեղծում: Իսկ իրականացվող ծրագրերի ներդրումային պարտավորությունների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը հնարավորություն է տալիս բարձրացնել դրանց արդյունավետությունը:
Նոր մեկնարկող ծրագրերի հետ  շարունակվում են նաև ընթացիկ տասնյակ ծրագրերը` մասնավորեցման,  օտարման և այլ  պայմանագրերով` ոլորտի  ներուժը լիարժեք օգտագործելու և ներդրումային ծրագրերը խթանելու նպատակով: 
2017-ին մասնավոր հատվածի հետ գործակցության արդյունքում միայն օտարման և մասնավորեցման պայմանագրերով մեկնարկել են 16 նոր ծրագրեր, որոնք  իրականացվելու են արտադրական, կրթական, սոցիալական, մարզական ճյուղերում, ձեռնարկատիրական  ու բարեգործական  նպատակներով: 
Նոր գնորդներից 12-ի կողմից՝ 50 մլն 470հազ. ՀՀ դրամի չափով, 3-ը ստանձնել են 18 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որոնցից ամենախոշորը շարունակում է մնալ Դվին հյուրանոցի ներդրումային ծրագիրը /«Սի-Սի-Ջի կոմունիկացիոն խումբ» ընկերություն, որը մինչ օրս կատարել է՝  15 096 304 ԱՄՆ դոլարի ներդրում/: Համառոտ ներկայացնենք ևս  մի քանի ծրագրեր. 
Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը ներդրումային  պարտավորությունները կատարելու արդյունքում  Շիրակի մարզում կստեղծի  նոր աշխատատեղեր և կնպաստի մարզում  գործազրկության նվազմանը: 
«Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել նոր օֆտալմոլոգիական սարքավորումներ,  ինչը թույլ կտա բարելավված առողջապահական  ծառայություններ մատուցել:
 
 
 
 
1 այլ գնորդ ստանձնել է 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա Գյումրի քաղաքում տեքստիլ արտադրություն գործարկել և նոր աշխատատեղեր ստեղծել, նպաստել տարածաշրջանի զարգացմանը:
«Հրազդան» կինոթատրոնի գնորդը Հրազդան քաղաքում նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը:
«Վաբա» ընկերությունը  ներդրումների արդյունքում  Լոռու մարզի Դարպաս համայնքում նոր աշխատատեղեր կստեղծի բնակչության համար:
Իսկ տարածքների  անհատույց օգտագործման պայմանագրերով 2017 թվականին պարտավորություններ են ստանձնել 29 գնորդ, որից 7 գնորդ 196 մլն 335հազ. ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ ունի, 22 գնորդ կրթական, մշակութային ու մարզական նշանակության պարտավորություններ  է  ստանձնել գործարար ծրագրերով:
Մասնավորապես. «Ֆեմիդա» ՀԿ-ն նպաստում է իրավական լրագրության զարգացմանը, 
«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն աջակցում է Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը Հայաստանում, 
«Սատար» ՀԿ-ն նպաստում է սոցիալապես անապահով խմբերի առողջապահական և առողջ ապրելակերպի խնդիրների լուծմանը, 
  «Հայ Ասպետ» ՀԿ-ն նպաստում է հայագիտական գիտելիքների ձեռքբերմանը,
  «Հայկական կարմիր խաչ» ընկերությունը նպաստում է սոցիալ-առողջապահական ոլորտներում հանրության իրազեկվածության բարձրացմանը:
2017թ. նվիրաբերության պայմանագրերով 4  գնորդ 271մլն 870հազ. ՀՀ դրամի պարտավորություններ են ստանձնել:  Մասնավորապես, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կիրականացվեն  նոր ներդրումներ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում մանկապարտեզ կկառուցվի, Գյումրի քաղաքում կրթական-մշակութային կենտրոն կստեղծվի: Մասնավոր հատվածի հետ նոր ներդրումներ ներգրավելու նպատակով  բանակցային աշխատանքները շարունակվում են:
Այսպիսով,  2017թ. մասնավորեցման,  օտարման, անհատույց օգտագործման, նվիրաբերության պայմանագրերով ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի  շուրջ 518 մլն 700 հազար ՀՀ դրամ, 18 մլն ԱՄՆ դոլար և 2մլն 300հազ. եվրո:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն