Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում տեղում է թույլ ձյուն


Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում տեղում է թույլ ձյուն

  • 17-02-2017 17:10:06   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
 
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
 
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:
 
*** 
 
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
 
Դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները:
 
Փակ են Մարտակերտի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:
Նոյյան տապան  -   Հասարակություն