Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը


Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը

  • 17-02-2017 17:15:29   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի հետ շարունակում է մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
 
Այդ համատեքստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այսօր այցելել է վերոնշյալ վարչական շրջաններում բնակվող սիրիահայ ընտանիքներ և, նախապես ուսումնասիրած լինելով նրանց կարիքները, տրամադրել համապատասխան աջակցություն: 
Հիշեցնենք, որ Սիրիայից Հայաստան ներգաղթյալների թիվը է շուրջ 22.000 է, որոնց մոտ 90-95%-ն ապրում է մայրաքաղաքում: Դեռևս 2012 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն ակտիվորեն զբաղվում է սիրիահայերի առաջնային կարիքների բավարարմամբ, սոցիալական աջակցությունների տրամադրմամբ, ինչպես նաև հասարակական կյանքում ներգրավվածությամբ: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերում ներգրավված են նաև մի շարք հասարակական կառույցներ:
Այսպիսով հնարավորություն է ընձեռվում տարեկան շուրջ 3-4 հազար կարիքավոր ընտանիքների ներառել սոցիալական տարբեր ծրագրերում: Ավելի քան 200 երեխա հաջողությամբ սովորում է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, իսկ արտադպրոցական տարիքի երեխաներն արտոնյալ հիմունքներով ընդունվում և անվճար հաճախում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ: Սիրիահայերն ակտիվորեն մասնակցում են նաև մշակութային տարբեր միջոցառումների՝ լիարժեք ինտեգրվելով մայրաքաղաքի հասարակական կյանքին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play