Զբոսաշրջության պետական կոմիտեն քննարկել է ավտոճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր


Զբոսաշրջության պետական կոմիտեն քննարկել է ավտոճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր

  • 17-02-2017 17:22:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ մշակույթի , ՀՀ բնապահպանության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և Բնության թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: 
 
  Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում զբոսաշրջության երթուղիներում ընդգրկված ավտոճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր:   
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ծրագրի շրջանակներում ճանապարհային նշանների տեղադրումը կարող է հանդիսանալ պիլոտային` հետագայում հանրապետության ավտոճանապարհներն անհրաժեշտ տեղեկատվական նշաններով կահավորման գործընթացի համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play