Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր

17-02-2017 18:04:12   | Հայաստան  |  Տնտեսություն
2017թ. փետրվարի          ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրահեռացման ոլորտին առնչվող իրավական շրջանակի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր: 
 

Քննարկման արդյունքում առաջարկվել է այն մոտեցումը, որ ՀՀ Ջրային օրենսգրքում և համապատասխան որոշումներում անհրաժեշտ է ներառել իրավական շրջանակի փոփոխություն՝ նպատակ ունենալով կարգավորելու քաղաքային կեղտաջրերի հավաքումը, մաքրումը և հեռացումը դեպի շրջակա միջավայր: Կարգավորումը պետք է ներառի նաև քաղաքային բնակավայրերի համար սահմանված մաքրման պահանջներն  ու  ժամանակացույցը:
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից