Արսեն Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

17-02-2017 18:09:58   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակը Քաղաքանության զարգացման գործողությունների վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունների և ժամկետների ճշգրտումն էր:
 


ԱԶԲ պատվիրակության ղեկավար Մաթ Հոջը ներկայացրել է Բանկի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Նա ներկայացրեց, որ Հայաստանի խմելու ջրի համակարգը միասնական վարձակալի հանձնելու պայմանագիրը աշխատանքային նոր ուղություններ և պարտավորություններ է առաջ բերում, որոնք հստակեցման կարիք ունեն:
Բացի այդ, ԱԶԲ-ն այս պահին աշխատում է ՀՀ կառավարության կողմից հաստատված խմելու ջրի ռազմավարության հնարավոր վերանայման և զարգացումների վերաբերյալ զեկույցի վրա, որն առաջիկայում կներկայացվի Կառավարությանը:
 
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ այս զեկույցը կարևոր նշանակություն կարող է ունենալ ռազմավարության վերանայման և զարգացման համար և ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը՝ բարձրացված խնդիրների վերաբերյալ: Կոմիտեի նախագահը կարևորել է այն, որ Քաղաքանության զարգացման գործողությունների ծրագիրը շուտով կամրագրվի նաև Կառավարության համապատասխան որոշմամբ, որն առավելապես կորոշակիացնի խնդիրները, պատասխանատուներին և իրականացման ժամկետները:
Քննարկված հարցերի շուրջ քաղաքական որոշումների կայացումից հետո կողմերը պայմանավորվեցին աշխատանքը շարունակել փորձագեգետների մակարդակաով: 
 
 
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից