Վահե Էնֆիաջյանը մասնակցելու է Խորհրդարանական ընրություններին


Վահե Էնֆիաջյանը մասնակցելու է Խորհրդարանական ընրություններին

  • 17-02-2017 18:44:31   | Հայաստան  |  Քաղաքական

Վահե Էնֆիաջյանի Խորհրդարանական ընրություններին մասնակցելու մասին հայտարարությունը
 
Մեկնարկը տրված է։
 
Քաղաքականությունն ուղի է, որով հնարավորություն ունես հասարակության պահանջն իրականություն դարձնել: Ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կողմից ներկայացված համապետական ցուցակներով և 4-րդ ընտրատարածքում (Էրեբունի, Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն), որպես պատգամավորության թեկնածու, մասնակցելու եմ ընտրապայքարին: Ասել եմ ու չեմ շեղվել իմ ընտրած սկզբունքներից` ինձ համար դրված խնդիրը հաղթահարելու համար թիմային միասնականությամբ առաջնորդվելը միշտ եղել է առաջնային:
Թիմով հնարավոր է անել անհնարինն ու առավելագույնը: Երբեք կաշկանդված չեմ եղել քննադատելիս և բացթողումները մատնանշելիս։
Պատվիվ ունեմ լինելու ԲՀԿ հիմնադիրներից, կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ անցել ենք 11 բովանդակալից տարի: Տարիներ, որոնց ընթացքում իմ քաղաքական թիմի առաջնորդի հետ մշտապես բարձր ճակատով ենք ներկայացել հանրությանը, ասել՝ քիչ, բայց արել՝ շատ:
Ժողովրդի պատգամն է` գնալ մինչև վերջ և գործնական քայլերով բեկել ստեղծված իրավիճակը:
որհրդարանական ընտրությունները պետք է դառնան նոր մեկնարկ սպասվող փոփոխությունների: Սոցիալական խնդիրներ, անարդարության մթնոլորտ, տարրական հասարակական պահանջի արհամարհանք և մի շարք այլ առաջնային հարցեր, որոնք պետք է ստանան իրենց լուծումը: «Ծառուկյան» դաշինքի ծրագրում ամրագրված են բոլոր դրույթները, որոնք հնարավորություն են տալիս քայլ առ քայլ լուծել ծառացած խնդիրները:
Մասնագիտական լրջագույն ուսումնասիրություններով ներկայացնելու ենք, թե ինչպես է հնարավոր հաղթահարել թվացյալ անհաղթահարելի խնդիրները: Իմ թիմի հետ հաղթահարել ենք տարատեսակ մարտահրավերներ և ապացուցել, որ ուժեղ ենք, միասնական և անկոտրում։
Եթե համակարծիք եք, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ ու ունեք համապատասխան առաջարկներ, ապա կապ հաստատեք ինձ հետ, միասին քննարկենք, թե որ ուղին է ամենաարդյունավետը։ Անելիք շատ կա, իսկ Սահմանադրական փոփոխոթյուններից հետո Խորհրդարանն ունենալու է անհրաժեշտ լծակները, որպեսզի կյանքի կոչի ժողովրդի պահանջները:
Վստահեցնում եմ` Ձեզ հետ միասին դա կարողենք անել: Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է։
 
Հարգանքով` Վահե Էնֆիաջյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական