Ucom-ի նորաբաց համալսարանական լաբորատորիայում վերապատրաստվող ուսանողները կհամալրեն ընկերության աշխատակազմը (Տեսանյութ)


Ucom-ի նորաբաց համալսարանական լաբորատորիայում վերապատրաստվող ուսանողները կհամալրեն ընկերության աշխատակազմը (Տեսանյութ)

  • 17-02-2017 21:32:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Օրերս նորագույն համակարգչային սարքավորումներով և տեխնոլոգիական լուծումներով հագեցած համալսարանական բացառիկ լաբորատորիա բացվեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ): Նախաձեռնությունը նույն համալսարանի շրջանավարտ, Ucom ընկերության ղեկավար Հայկ Եսայանին է, ով  համապատասխան համագործակցության հուշագիր ստորագրեց Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ: 
 
Ucom համակարգչային և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիայի նպատակն է տեղում պատրաստել մասնագետների, որոնք հետագայում կհամալրեն ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը: Այն հնարավորություն է տալիս նաև իրականացնել գիտական հետազոտություններ, փորձարկել նորագույն ՏՏ արտադրանքը, նպաստել այդ ոլորտում գործնական փորձի ձեռքբերմանն ու արդի խնդիրների լուծմանը:
Ոստանիկ Մարուխյանի բնորոշմամբ` նշյալ համագործակցության հուշագիրը և բացված լսարան-լաբորատորիան գործատու-ԲՈւՀ գործակցության լավագույն օրինակն է: 
Նորավարտ ուսանողների առաջին աշխատանքային քայլերին աջակցելու նպատակով Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրինությունը շուտով կմեկնարկի նոր ծրագիր, որը կրում է  «Դարձի՛ր Ucom-ի ձայնը, դեմքը, ձեռքը» կարգախոսը: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play