Բնապահպանության նախարարության կողմից հաշվարկվել 1287.1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

17-02-2017 20:20:19   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13.02-17.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 750.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 1287.1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
 


Մասնավորապես` 
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամ գումարով և հաշվարկվել է 1255,1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
        
     Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար  հաշվարկվել է 1183.05հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
     Լոռու տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
    Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:  
 
   Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հազ.դրամ  գումարով. որից՝
   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
    Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
    Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Ջրերի պահպանության ոլորտ՝   
        Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար  պաշտոնատար անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:  
 
 
 
 
 
 
 
Ապօրինի որսի իրականացման համար -
Կայացվել է 150,0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել 32,0հզ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,
առգրավվել է 2 կգ <կողակ> տեսակի ձուկ, որից՝
 
    Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 2 կգ <կողակ> տեսակի տիրազուրկ ձուկ, որն oրենքով սահմանված կարգով  հանձնվել է   <<ՍՈՍ- Մանկական Գյուղ>>” Իջևան” մասնաճյուղին:
 
    Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացած 4 նապաստակի  ապօրինի որսի հիմքով 1 ֆիզիկական անձի նկատմամբ   կայացրել է 150.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել  32.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
          Բնապահպանական պետական տեսչությունը հաշվետու ժամանակահատվածում կատարել է  ՀՀ Արարատյան դաշտավայրի խորքային ջրեր օգտագործող 59 ռիսկային ձկնաբույծների վերաբերյալ ստացված տվյալների վերլուծություն, ձկնաբույծերի կողմից եռամսյակային հաշվետվություններով ներկայացված և ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ջրածավալների  համեմատություններ, դասակարգել դրանց գործունեության ռիսկայնությունները և ըստ ռիսկայնության վերջիններիս մոտ տեսչական ստուգումների առաջարկություն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարին:
 
Տեսչության վարույթի փուլում են գտնվում ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի  Մուշի բաժնից  նույն թաղամասում 1 հատ վնասված ծառի հայտնաբերման, ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնից 5 ծառերի հատման, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնից անտառային տարածքներից  ապօրինի ծառահատման 3 դեպքերի վերաբերյալ նյութերը:
 
     ԲՊՏ վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 4 վարչական տուգանքի որոշում՝ 400.0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով և 3 հատ վնասի փոխհատուցման որոշում 90.0հզ.դր. ընդհանուր գումարի չափով: 
 
 
          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից