Սուրեն Կարայանը PricewaterhouseCoopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը


Սուրեն Կարայանը PricewaterhouseCoopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը

  • 18-02-2017 13:47:11   | Հայաստան  |  Տնտեսություն

Փետրվարի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին և PricewaterhouseCoopers Armenia LLC  ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին: 
Մարկ Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել առկա համագործակցությունը և ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները` Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել աշխարհին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն պետական կառույցներին` ներդրումային ծրագրերը ճիշտ փաթեթավորելու նպատակով: 
 
Նախարար Կարայանը ողջունել է PricewaterhouseCoopers ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ Հայաստանի տնտեսության համար այսօրվա կարևորագույն խնդիրներից է ներդրումների ներգրավումը և այս տեսանկյունից  Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջազգային ցանցերի հնարավորության օգտագործման, հիմնադրամների ստեղծման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման հարցում կազմակերպության փորձը  շատ կարևոր կարող է լինել: 
«Պատրաստ ենք համագործակցության և շնորհակալ, որ դուք ևս  պատրաստ եք ձեր փորձը և հնարավորւթյունները ներդնել` ճիշտ մատուցելու մեր երկրի  գործարար և ներդրումային միջավայրը հանրությանը: Նման հեղինակավոր կազմակերպությունը իր համաշխարհային ցանցով կարող է լուրջ հեղինակություն և վստահություն բերել մեր երկրին` նոր ներդրողներ ներգրավելու առումով»-նշել է նախարարը: 
“Աշխարհում կան շատ ընկերություններ, անհատ ներդրողներ, ընկերություններ, որոնք ունեն գումարներ և փնտրում են վայրեր, ներդրումներ անելու համար, սակայն չգիտեն որտեղ, և կան վայրեր, որտեղ ներդրումներ անելու լայն հնարավորություններ կան: Խնդիրը ոչ ճիշտ ներդրումային փաթեթների կազմավորումն է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, որպեսզի ձևավորվեն ճիշտ ներդրումային փաթեթներ և գտնել ներդրողներ”-նշել է Մարկ Հենին: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն աշխարհին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրերն ու գաղափարները: 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբնական փուլում առանձնացնել 1-2 ծրագիր Հայաստանում առկա ներդրումային նախագծերի ցանկից, որոնց ուղղությամբ և համատեղ աշխատանքներ իրականացնել:   
Նախարան առանձնացրել է նաև Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` նշելով, որ այստեղ կարելի է ներգրավվել  մինչև 500 մլն դոլար ներդրում: 
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և  ավելացրել. 
“Եթե միասին փորձենք ճիշտ փաթեթավորել ներդրումային ծրագրերը կկարողանանք լուրջ ներդրումներ ներգրավել: Պատրաստ ենք նաև պետական աջակցություն և մասնակցություն ունենալ այս հարցում, այնպես, որ համագործակցության լուրջ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու”-նշել է նախարարը: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play