ՊԲ պահպանության տեղամասերից մեկում 19-ամյա զինվոր է սպանվել.ԼՂՀ ՊՆ


ՊԲ պահպանության տեղամասերից մեկում 19-ամյա զինվոր է սպանվել.ԼՂՀ ՊՆ

  • 18-02-2017 15:34:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:
 
   Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
   ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական