ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մեթոդական ուղեցույցներ


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մեթոդական ուղեցույցներ

  • 20-02-2017 15:54:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ-ի և աշխատակազմերի գործունեության կազմակերպման և համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակների կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման մեթոդական ուղեցույցներ: 
 
Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման մեթոդական ուղեցույցում ներկայացված առաջարկությունների կիրառմամբ միատեսակ կդառնան համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակները, կսահմանվեն կանոնակարգված և աստիճանակարգված պաշտոնային դրույքաչափեր, աշխատակիցների օպտիմալ  թվաքանակը (հայեցողական,  համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առումով), որի արդյունքում առավել արդյունավետ կօգտագործվեն համայնքի ֆինանսական միջոցները: Նախատեսված է  աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի համամասնությունը, որի համաձայն համայնքապետարանների աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված պաշտոնները զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի սեփական եկամուտները: Ուղեցույցում ներկայացված են նաև աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:
Բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ –ի և աշխատակազմերի գործունեության կազմակերպման ուղեցույցում էլ  ներկայացվում են խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի, նրա տեղակալի, ավագանու անդամի, աշխատակազմի և նրա ծառայողների, ինչպես նաև ավագանու հանձնաժողովների գործունեության կազմակերպման հետ կապված հստակ մեխանիզմները: Իսկ կարգորոշված ցուցումները հնարավորություն կընձեռեն բազմաբնակավայր համայնքների ՏԻՄ-ին և աշխատակազմերին առավել արդյունավետ և նպատակաուղղված կազմակերպել իրենց գործունեությունը, դրանով իսկ ապահովելով օրենքով իրենց տրված լիազորությունների լիարժեք իրականացումը: Միաժամանակ կբարձրացվի  բնակչությանը համայնքային նշանակության ծառայությունների մատուցման մակարդակը: Ուղեցույցի նպատակն է նաև թիրախավորել բազմաբնակավայր համայնքի ՏԻՄ-ի և աշխատակազմերի գործառույթները՝ սահմանելով գործառույթների իրականացման համար «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերից բխող ժամկետներ և գործիքակազմ: 
Երկու ուղեցույցներն էլ հասանելի են ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքէջում` հետևյալ հղումներով. 
Բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ –ի և աշխատակազմերի գործունեության կազմակերպման ուղեցույց  http://www.mtad.am/files/docs/1584.pdf
Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակների կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանվան մեթոդական ուղեցույց  http://www.mtad.am/files/docs/1583.pdf
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play