Տարոն Մարգարյանը հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել Մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը


Տարոն Մարգարյանը հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել Մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը

  • 20-02-2017 15:57:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը զեկուցել է, որ փետրվարի 26-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` տոնը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
 
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի վարչություններին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play