Վերաբացվել է «Նոյան Տապան» գրախանութը


Վերաբացվել է «Նոյան Տապան» գրախանութը

  • 20-02-2017 16:07:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Նոյան Տապան» գրախանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հատկանշական է, որ գրախանութի վերաբացումը կայացել է «Գիրք նվիրելու» օրը:
 
Ավանդույթն արդեն մի քանի տարի անցկացվում է մեծանուն հայ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Նախարարը շրջել է գրախանութում, ծանոթացել վաճառվող գրքերի նոր տեսականուն: Առաջնորդվելով օրվա խորհրդով` նախարար Արծվիկ Մինասյանը  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և «Նոյան Տապան» գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանին նվիրել է «Հայաստանի կամիր գիրք» երկհատորյակը, որը ներառում է Հայաստանի կենդանիների և բույսերի կամիր գրքերը: 
  «Հուսով եմ, որ մեր մեծ բանաստեղծի ծննդյան օրվա շրջանակներում կազմակերպվող այս հրաշալի միջոցառումը, հնարավորություն կտա մեր քաղաքացիներին, հատկապես` երիտասարդներին, վերադառնալու գիրք կարդալու մշակույթին, որովհետև դա այն հիմնական կապիտալն է, որը միշտ արժևորվում է ժամանակի ցանկացած պահին»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարը: Նախարար Արծվիկ Մինասյանը նաև մի քանի գիրք է գնել գրախանութից իր աշխատակիցներին նվիրելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play