Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել


Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել

  • 20-02-2017 17:07:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը հաստատելու մասին»:
 
Համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ)  2017 թվականի փետրվարի 20-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700, ընդմիջում` 13:00-14:00:
 
 
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանած ժամկետում ներկայացնում է.
 
1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/ https://edu.am/index.php/am/documents/download/5169
 
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
 
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
 
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն