Հասարակությունը չպետք է ների ձախողված պետական պաշտոնյաներին. «Ելք» դաշինքի անդամ


Հասարակությունը չպետք է ների ձախողված պետական պաշտոնյաներին. «Ելք» դաշինքի անդամ

  • 20-02-2017 17:14:53   | Հայաստան  |  Հասարակություն

««Ելք» դաշինքը բաղկացած է քաղաքական սերնդափոխության ջատագովներից, ովքեր նոր մշակույթ կբերեն իրենց հետ և ունեն ասելիք»,- այսպես պատասխանեց  «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը լրագրողի այն հարցին, թե ինչու պետք է ընտրողը քվեարկի «Ելք»-ի օգտին: 
 
Ըստ նրա՝ քաղաքական սերնդափոխություն ասվածը չի վերաբերում կենսաբանական սերնդափոխությանը, այլ խոսքն այն մասին է, որ իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր ունեն Հայաստան պետության զարգացման տեսլականը:  
«Մեր թիմում մարդիկ են, ովքեր որ իրենց մասնագիտություններում կայացած, ինքնաբավ և արժանապատիվ քաղաքացիներ են. Նրանք վճռական որոշում են կայացրել սկզբնական շրջանում փոխել ԱԺ-ի պատկերը և ԱԺ պատգամավորների կացութաձևը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ  ներկայիս խորհրդարանականները վաղուց այլևս չեն ներկայացնում քաղաքացիների մեծամասնության շահերը և անմրցունակ են:
Մ. Թանդիլյանի խոսքերով՝ ընտրվելու դեպքում «Ելք» դաշինքը և անձամբ ինքը բարելավելու են կենսաթոշակային համակարգը, ինչպես նաև Հարկային օրենսգիրքը, որը պետք է նպաստի տնտեսության զարգացմանը:   
Բանախոսի կարծիքով՝  հասարակությունը չպետք է ների ձախողված պետական պաշտոնյաններին, քանի որ նրանք չեն փոխվել ու չեն էլ փոխվելու:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն