Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամասում քվեարկության ընթացքին հետևել են միջազգային մի խումբ դիտորդներ. հանձնաժողովի նախագահ


Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամասում քվեարկության ընթացքին հետևել են միջազգային մի խումբ դիտորդներ. հանձնաժողովի նախագահ

  • 20-02-2017 17:25:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության համաժողովրդական հանրաքվեի օրը, Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամաս են այցելել 50-ից ավելի միջազգային դիտորդներ:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Հովհաննիսյանը և նշել, որ դիտորդները գերազանց են գնահատել հանրաքվեի գործընթացը:
 
«Ժամը 16:30-ի դրությամբ ընտրատեղամասի 1428 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 578 ընտրող»,-ասել է Լ. Հովհաննիսյանը և ավելացրել, որ քվեարկությունն անցնում է հանգիստ, առանց բողոքների. այս պահի դրությամբ որևէ խախտում չի գրանցվել:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը