«Սահմանադրական փոփոխությունները պետք են, բայց ոչ այս ձևով». ՀՅԴ ներկայացուցիչ


«Սահմանադրական փոփոխությունները պետք են, բայց ոչ այս ձևով». ՀՅԴ ներկայացուցիչ

  • 20-02-2017 17:44:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններից հետո նախագահը անսահմանափակ իշխանություն չի ստանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Վահրամ Բալայանը։
 
«Մենք գտնում ենք, որ սահմանադրական փոփոխությունները պետք են, բայց ոչ այս ձևով»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ավելի կողմնակից են խորհրդարանական կառավարման համակարգին, որին անցում է կատարել նաև Հայաստանի Հանրապետությունը։
 
Վահրամ Բալայանը մանրամասնեց, որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նաև, որ ԼՂՀ-ում նախագահի և ԱԺ ընտրությունները անցկացվելու են միաժամանակ։
 
«Խնդիրը հետևյալի մեջ է, նույն օրը ընտրությունները կազմակերպելը թույլ չի տալիս, որ հակակշռման մեխանիզմները պահպանվեն, բայց եթե ժողովուրդը ընդունի, որ պետք լրիվ նախագահական լինի, մենք կընդունենք։ Ինչպես ասում են՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-նշեց նա։
 
Վահրամ Բալայանն ընդգծեց, որ «ոչ»-ի և «այո»-ի ճամբարների բաժանմանը կողմնակից չեն, Դաշնակցությունը շտաբ ունի և՛ շրջաններում, և՛ Ստեփանակերտում, ներկայացրել են իրենց գաղափարները Սահմանադրության վերաբերյալ։
 
Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է կիսանախագահական կառավարման ձևից անցում կատարել նախագահականի:
 
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել է 12 ընտրատարածք և 280 ընտրական տեղամասերում: Մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի: 
 
Մանրամասները տեսանյութում` քիչ անց։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը