Հայաստանի և Կատարի արտգործնախարարները հանդիպել են Մյունխենում (տեսանյութ)


Հայաստանի և Կատարի արտգործնախարարները հանդիպել են Մյունխենում (տեսանյութ)

  • 20-02-2017 18:04:51   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն



Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:
 
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Կատարի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն