Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին (տեսանյութ)


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին (տեսանյութ)

  • 20-02-2017 18:26:25   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն



Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:
 
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
 
Էդվարդ Նալբանդյանը և Դիմիտրիս Ավրամոպուլոսն անդրադարձան երեք տարի առաջ ուժի մեջ մտած Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի հաջող իրագործմանը։
 
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերի վերաբերյալ:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ավարտելով այցելությունը Մյունխեն՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Երևան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play