Վրաստանի 38-ամյա քաղաքացին որոշել էր Թուրքիա ներթափանցել իր սիրեցյալի ճանապարհորդական ճամպրուկի օգնությամբ


Վրաստանի 38-ամյա քաղաքացին որոշել էր Թուրքիա ներթափանցել իր սիրեցյալի ճանապարհորդական ճամպրուկի օգնությամբ

  • 20-02-2017 18:09:21   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել, գրում է Hurriyet Daily News-ը:
 
Վրաստանի քաղաքացի 38-ամյա կինը, ում մուտքը Թուրքիա արգելված է եղել, որոշել է երկիր ներթափանցել իր սիրեցյալի ճանապարհորդական ճամպրուկի օգնությամբ:
 
Բաթումից Թուրքիայի Արդվինի նահանգի Խոպա քաղաք ուղևորվող վրացի Ս.Ա.-ի` անձնագրային ստուգման ժամանակ անվտանգության աշխատակիցներին տարօրինակ է թվացել վերջինիս պահվածքը: Տղամարդու ճամպրուկը բացելով՝ նրանք հայտնվել են շոկի մեջ, երբ այնտեղից դուրս է եկել Վրաստանի քաղաքացուհի, երկրից դուրս գալու արգելքի տակ գտնվող 38-ամյա Մ.Մ.-ն:
 
Ս.Ա.-ն և Մ.Մ-ն ձերբակալված են:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը