Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի դպրոցականների


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի դպրոցականների

  • 20-02-2017 19:22:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 
 
Շնորհավորելով աշակերտներին և շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակման հարցում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դպրոցականներն իրենց հերթին խոստացել են լավ սովորել ու դառնալ պետության արժանի քաղաքացիներ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն