Զարուհի Փոստանջյանի կուսակությունից դուրս գալը չի կարելի ծափողջյուններով ողջունել. Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)


Զարուհի Փոստանջյանի կուսակությունից դուրս գալը չի կարելի ծափողջյուններով ողջունել. Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

  • 21-02-2017 13:08:44   | Հայաստան  |  Հասարակություն



«Զարուհի Փոստանջյանի կուսակցությունից դուրս գալը ծափահարություններով չի կարելի ողջունել, բայց ես հարգում եմ նրա որոշումը»,- փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
 
Վերջինս միայն համաձայն չէ Զ. Փոստանջյանի արած այն հայտարարության հետ, թե «Ժառանգությունը» շեղվել է քաղաքական գծից, ի սկզբանե որդեգրած սկզբունքներից ու ծրագրերից: 
«Քաղաքական կյանքը, օրակարգը փոփոխական է և , եթե տիկին Փոստանջյանն այդպես է որոշել, ուրեմն այստեղ որևէ քննադատելու խնդիր չկա»,- ասաց նա` հավելելով, որ հնարավոր է իրենց ճանապարհները մի օր նորից խաչվեն: 
Նրա խոսքերով` քաղաքական պայքարի արդյունքում հաճախակի են հանդիպում անհավանական դաշինքներ:
Միաժամանակ Ա. Մարտիրոսյանը հուս հայտնեց, որ երբևէ իր և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից` Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի կամ Հովհաննես Սահակյանի հետ ճանապարհները չեն հատվի:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն