ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը


ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

  • 21-02-2017 18:02:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին: 
 
Հանդիպման նպատակն էր քննարկել «Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» իրականացման ուղիները, ինչպես նաև՝ նախանշել նոր հնարավորություններ կառույցների միջև համագործակցության ընդլայնման համար: 
Համագործակցության շրջանակում Համաշխարհային Բանկը առաջարկում է աջակցել երկրում աղետների դիմակայունության բարձրացմանը` մեկնարկելով Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը, որն ուղղված է տեխնածին և բնական աղետների Հայաստանի Հանրապետության կառավարության և բնակչության դիմակայունության և արձագանքման կարողությունների բարձրացմանը: 
ԱԻ նախարարն իր խոսքում ընգծեց աղետների ժամանակ հատուկ թիրախային խմբերի՝ կանայք, երեխաներ, հաշմանդամներ, դիմակայունության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մշակման կարևորությունը: Կողմերը քննարկեցին վերոնշյալ խմբերի համար հատուկ հարթակների միջոցով իրազեկման գործընթացի իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու  վերջիններիս դիմակայունությունն ու արձագանքման կարողությունները: 
Կողմերը կարևորեցին սույն տարվա մայիս ամսին Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ գործիքի (GFDRR) փորձագետների այցելությունը, որը նպատակ ունի  աշխատանքային հանդիպման ձևաչափում քննարկել աղետների  ռիսկի կառավարման ազգային ծրագրի ընդլայնման հետագա քայլերը:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն