Համագործակցության շրջանակն ընդլայնվում է


Համագործակցության շրջանակն ընդլայնվում է

  • 21-02-2017 18:14:27   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը  ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է  աջակցություն  Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆինանսական և քաղաքացիական կրթության  (ԺԿՄԻԿ) զարգացմանը:
 
Կարևորելով համագործակցությունը՝  նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը փորձում է հնարավորինս ընդլայնել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը. «Մենք բարձր ենք գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները: Մեր իրականության մեջ կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ գործունեություն են ծավալում, աջակցելով մեր աշխատանքներին և մեզ հետ միասին ունենալով ընդհանուր նպատակներ»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործունեությունը  գնահատելի է մասնավորապես քաղաքացիական կրթության, ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ դիտարկվող ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման ասպարեզում: Կազմակերպության տնօրեն Ա. Շագաֆյանն ընդգծել է, որ իրենց համար չափազանց կարևոր է ԿԳՆ-ի հետ համագործակցությունը, որը հնարավորություն կտա իրենց աշխատել ավելի համակարգված և նպատակային. «Կրթության ոլորտում հասարակական կազմակերպությունների  գործունեությունը կարևոր է, սակայն այն չի կարող թիրախավորված և նպատակային լինել, եթե չի համաձայնեցվում է նախարարության հետ»,- իր խոսքում նշել է Ա. Շագաֆյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին համագործակցության առաջարկն ընդունելու համար: 
Համագործակցության հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, համապատասխան տեղեկատվության փոխանակում,  ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում փորձագիտական և մասնագիտական  միասնական ներուժի օգտագործում, պետական մարմինների, տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների իրականացում:
Առանձնակի կարևորվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներառական կրթության  նպատակների իրականացումը, ինչպես նաև հանրակրթության որորտում քաղաքացու ֆինանսական գրագիտության չափորոշիչների և ծրագրերի ստեղծումը:  Հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play