Իմ հաշվարկներում սխալվեցի. Լյուդմիլա Սարգսյանն իր՝ պատգամավորի թեկնածու չլինելու մասին


Իմ հաշվարկներում սխալվեցի. Լյուդմիլա Սարգսյանն իր՝ պատգամավորի թեկնածու չլինելու մասին

  • 21-02-2017 18:37:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Tert.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ով չի մասնակցելու ապրիլյան ընտրություններին, պատասխանելով հարցին, թե ինչպես ստացվեց, որ պատգամավորության թեկնածու չէ, ասաց. «Գիտես, երբեմն հաշվարկում ես մի բան, վերջում ստացվում է մեկ այլ բան»:
 
-Տիկի՛ն Սարգսյան, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք չհայտնվեցիք ոչ մի համամասնական ցուցակում։
 
-Դե, գիտեք, երբեմն դու հաշվարկում ես մի բան, վերջում ստացվում է մեկ այլ բան: Եվ այդպես էլ ստացվեց՝ իմ հաշվարկներում և մոտեցումներում որոշ չափով սխալվեցի:
 
-Այսինքն` հույսեր կապելով «Ծառուկյան դաշինքի» հե՞տ:
 
-Ոչ, ես շարունակում եմ մնալ «Ծառուկյան դաշինքի» համակիրը, ուղղակի ընտրություններին մասնակցության տրամաբանությունը կարծես թե փոխվել է, և կարգախոսն արդեն իսկ հուշում էր՝ սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնություն: Եվ, բնականաբար, ես հիմա չեմ ներկայացնում սփյուռքը, և նախապատվությունը տրվել էր սփյուռքյան կառույցներին: Հետո դա ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ, ես չեմ կարող ինչ-որ պատճառներ գտնել, հիմնավորումն ինձ համար ընդունելի է, որովհետև մենք էլ կայինք հաշվարկի մեջ: Եվ երևի թե այն, ինչ տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության հետ՝ հաշվի առնվեց այն հանգամանքը, որ երկու հնչակյան միավոր չի կարող լինել նույն ցուցակում: Եվ երևի թե այլ խնդիրներ կային՝ կապված ՍԴՀԿ-ի հետ, որի արդյունքում ո՛չ ՍԴՀԿ-ն հայտնվեց դաշինքում, ո՛չ մենք:
 
-Իսկ հետադարձ ճանապարհ չկա՞ր դեպի «Հայ ազգային կոնգրես»:
 
-Նորից եմ կրկնում` ՀԱԿ-ի շատ անդամների, այս թվում` Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ես շարունակում եմ պահպանել իմ մեծագույն հարգանքն ու համակրանքը, բայց, ըստ էության, վերջին շրջանում մենք չէինք համագործակցում քաղաքական առումով , թեպետ Ազգային ժողովում, բնականաբար, շատ հարցերում մենք միասնական դիրքորոշում էինք արտահայտում, միասնական քվեարկում, մասնակցում տարբեր ստորագրահավաքների: Եվ, բնականաբար, նախընտրական շրջանում ես չեմ էլ մտածել այդ մասին, որովհետև կար հստակ մոտեցում, որ կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ էր պատրաստվում ընտրություններին մասնակցել, որը չստացվեց: Բայց մենք չմտանք այլ փնտրտուքների մեջ, որովհետև անլուրջ եմ համարում հենց այնպես, օլիմպիական մասնակցություն ապահովել, հատկապես, երբ շարունակում ես մնալ «Ծառուկյան դաշինքի» կողմնակիցը:
 
Եվ հետո, վերջին հաշվով, ես անլրջություն եմ տեսնում այն քաղաքական ուժերի և գործիչների մոտ, որոնք այս դաշտից այն դաշտ են թռնում: Ես այդ տեսակին չեմ դասում ինձ: Եվ ընդունեցինք այն փաստը, որ այս անգամ ընտրություններին չենք մասնակցի: Ով դրա մեջ ոչ մի ողբերգություն չեմ տեսնում:
 
-Իսկ ինչո՞վ եք զբաղվելու:
 
-Իսկ մինչև Ազգային ժողովն ինչո՞վ էինք զբաղվում: Քաղաքական գործունեությամբ, վեր էինք հանում մեր երկրում առկա պրոբլեմները և փորձում էին ներազդել այդ պրոբլեմների լուծման ընթացքի վրա: Ինչքանո՞վ էր դա մեզ հաջողվում՝ այլ հարց է: Բայց միևնույն է՝ մերն ձայնը լսելի էր, մենք զբաղվում էինք իրական քաղաքականությամբ և շարունակելու ենք զբաղվել այսուհետ: Եվ կյանքը դրանով չի ավարտվում:
 
-Իսկ խորհրդարանում ի՞նչն ամենից շատ կկարոտեք:
 
-Գիտե՞ք ինչ, մեզնից որևէ մեկը խորհրդարանում չի ծնվել, որ էնպես հարմարվեր, որ հետո առանց այդ կյանքի չկարողանար ապրել: Բնականաբար, ունեմ մարդկային, ընկերական հարաբերություններ, որոնք կպահպանվեն: Իսկ կարոտելու առումով շենքը վաղուց է մեզ ծանոթ (ծիծաղում է), ամեն ինչ տեսանելի է միշտ, և ոչ մի կարոտի ենթակա հանգամանք, չեմ կարծում, որ կա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play