ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը


ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը

  • 21-02-2017 18:44:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում մարզերից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:
 
Փետրվարի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթների վերաբերյալ խորհրդակցությունից հետո դրական եզրակացություն են ստացել Սյունիքից` 2 և Լոռիից` 3 ներդրումային ծրագրեր: Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում են գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, իսկ Լոռու մարզից ծրագրերը վերաբերում են հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը:
 
ՀՀ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն