Քլորի անվտանգ տեղափոխման հարցը՝ ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում


Քլորի անվտանգ տեղափոխման հարցը՝ ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում

  • 21-02-2017 18:48:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 21-ին անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող «Քլոր տեղափոխող ավտոմեքենայի վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը, որին ներկա էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
 
Շտաբային ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը. միջոցառմանը որպես դիտորդ մասնակցում էին ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) Գերազանցությունների կենտրոնի ներկայացուցիչներ Զբիգնև Կրասնոդեբսկին ու Քաթրին Վանդերստինը, ինչպես նաև՝ ՀՀ տարբեր գերատեսչությունների, ԱԻ նախարարության մարզային փրկարար վարչությունների, և այլ շահառու կառույցների ներկայացուցիչներ:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց միջազգային դիտորդների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ դիտորդները բացի մասնակցությունից կունենան նաև իրենց ներդրումը Հայաստանում ոլորտի զարգացման մեջ: Նա ասաց, որ շտաբային ուսումնավարժանքը հնարավորություն կտա քլորի անվտանգ տեղափոխման առկա խնդիրները հետագայում ՀՀ Կառավարությանը ներկայացնելու համար: Նախարարն ընդգծեց նաև, որ նորմատիվային բազայի արդիականացումն այսօր հրատապ լուծում պահանջող կարևոր խնդիրներից է:
Ուսումնավարժության ընթացքում խաղարկվեցին քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը, ինչպես նաև՝ քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունների համար նախատեսված պլանները և շահագրգիռ մարմինների գործառույթների իրականացումը: 
Շտաբային ուսումնավարժությանը մոտ ապագայում կլրացնի նաև դաշտային ուսումնվարժության անցկացումը, որը հնարավորություն կտա շահագրգիռ ուժերին գործնականում ստուգելու և զարգացնելու իրենց կարողությունները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play