Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է պարականոե մարզաձևով մարզվող մարզիկներին


Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է պարականոե մարզաձևով մարզվող մարզիկներին

  • 21-02-2017 19:17:01   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է պարականոե մարզաձևով մարզվող հաշմանդամություն ունեցող մարզիկներին: 
 
Նախարարը ողջունել է մարզիկներին իրենց մարզաձևին հավատարիմ լինելու և մարզումները շարունակելու համար: «Սպորտը ակտիվ կենսակերպ վարելու լավագույն միջոցն է: Շարունակեք մարզվել, կոփել մարմինը, իսկ մեր գերատեսչությունը կփորձի աջակից լինել ձեզ»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին ջերմ ընդունելության, ինչպես նաև նախարարի աջակցությամբ համար, ում նախաձեռնությամբ մարզիկներին տրամադրվել է պարականոեով մարզվելու մարզասարք:  
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play