ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետությունից միջազգային դիտորդներին


ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Աբխազիայի Հանրապետությունից միջազգային դիտորդներին

  • 21-02-2017 19:24:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Աբխազիայի  Հանրապետության Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի պատգամավորներ Ախրա Պաչուլիային և Լևոն Գալուստյանին, ովքեր Արցախ էին ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։
 
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը։ Երկուստեք վճռականություն են հայտնել շարունակել ջանքերը՝ ուղղված երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն