Արփինե Հովհաննիսյանն ու Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին քննարկել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորությունները


Արփինե Հովհաննիսյանն ու Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին քննարկել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորությունները

  • 21-02-2017 19:46:12   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
 
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են,որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
 
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել փոխգործակցության շարունակականությունը: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է մեր երկրում հակառուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:
 
Դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումները և շեշտել, որ այս ոլորտում գործակցթյունը դեսպանատան համար շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում:
Նոյյան տապան  -   Իրավունք