Բակո Սահակյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ ԱՄՆ-ի, ՌԴ, Կանադայի, Գերմանիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի պատվիրակությունների անդամներին


Բակո Սահակյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ ԱՄՆ-ի, ՌԴ, Կանադայի, Գերմանիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի պատվիրակությունների անդամներին

  • 21-02-2017 20:13:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Գերմանիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտահետազոտական շրջանակների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
 
Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:
Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play