ՆԱՍԱ-ն պատրաստվում է հաղորդել անսպասելի բացահայտման մասին


ՆԱՍԱ-ն պատրաստվում է հաղորդել անսպասելի բացահայտման մասին

  • 22-02-2017 11:37:25   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, պատրաստվում է Արտակարգ մամուլի ասուլիսի, որը տեղի է ունենալու այսօր, նվիրել Արեգակնային համակարգության սահմաններից դուրս կատարված մի գերկարևոր հայտնագործության մասին տեղեկությունների բացահայտմանը:
Ասուլիսում մասնավորապես խոսվելու է էկզոմոլորակի բացահայտման մասին, որը գիտնականներին արտամոլորակային կյանքի գոյության հույս է ներշնչում:
 
Մամուլի ասուլիսի ուղիղ հաղորդումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, ՆԱՍԱ-ի կայքում:
Էկզոմոլորակներն այն մոլորակներն են, որոնք իրենց չափերով, զանգվածով ու պայմաններով մոտ են Երկիր մոլորակին: Մինչ այժմ էկզոմոլորակներ էլի են բացահայտվել, սակայն դատելով այն մեծ կարևորությունից, որը ՆԱՍԱ-ն տվել է այս բացահայտմանը, կարելի է ենթադրել, որ հայտնաբերված էկզոմոլորակը մեր մոլորակից գրեթե չի տարբերվում:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ