Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրայում իրանական հատուկ ջոկատայինների դիրքերին


Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրայում իրանական հատուկ ջոկատայինների դիրքերին

  • 22-02-2017 15:31:14   | Իսրայել  |  Վերլուծություն

Իսրայելական օդուժն այսօր վաղ առավոտյան հարվածներ է հասցրել սիրիական «Ալ Քութայֆա» լեռնային հատվածի ուղղությամբ: Տեղեկացնելով այս մասին, լուրը լիբանանյան VDL հեռուստաալիքը հաղորդել է նաև, որ Իսրայելը գրոհել է այդ լեռներում տեղակայված իրանական հատուկ ջոկատայինների դիրքերը: Հարձակման վայրը գտնվում է Սիրիայի և Լիբանանի սահմանագոտու մոտակայքում:
 
Մարդկային կորուստների մասին տեղեկություններ դեռ չեն հայտնվում: Հաղորդվում է նաև, որ իսրայելական կործանիչները թռիչքներ են կատարել լիբանանյան Բաալբեք քաղաքի վրայով:
 
«Սպուտնիկ»-ը, հղում կատարելով Սիրիայի բանակի աղբյուրների վրա, իր հերթին հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները ավիահարձակում են իրականացրել Ղալամունի լեռների մերձակայքում գտնվող Սիրիայի զորայինների դիրքերի դեմ: Խոսքը Դամասկոսի մերձակա տարածքների մասին է:
 
Սիրիացի մի պաշտոնատար հայտարարել է, որ այս հարձակման նպատակը ահաբեկիչների պաշտպանությունն է եղել:
 
Սիրիայի ճգնաժամի սկսվելուց ի վեր, Իսրայելը բազմիցս ռմբակոծել է ահաբեկիչների դեմ պայքարող Սիրիայի բանակի ու «Հըզբոլայի» ուժերի դիրքերը: Հիշենք, որ անցած ամիս էլ Իսրայելը ռմբակոծել էր Դամասկոսի մերձակա տարածքները, իսկ այս ամիս Իսրայելի մի ռազմական ուղղաթիռ հարձակում էր իրականացրել Ղանթիրայում գտնվող Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի դեմ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play