Սա կատակ չէ. հայտնագործվել է Երկրի յոթերորդ մայրցամաքը


Սա կատակ չէ. հայտնագործվել է Երկրի յոթերորդ մայրցամաքը

  • 22-02-2017 16:26:03   | Նոր Զելանդիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ՝ դրա հարավ– արևմտյան մասում է գտնվում Զելանդիան՝ Երկրի 7-րդ մայրցամաքը: «Nature News» հրատարակության հաղորդման համաձայն, այս եզրակացությանն են հանգել Նոր Զելանդիայի, Նոր Կալեդոնիայի և Ավստրալիայի երկրաբանները: 
 
Նոր մայրցամաքի մակերեսը մոտ 5 մլն քառակուսի կիլոմետր: Դրա մոտավորապես 94 տոկոսը ջրի տակ է, վերերկրյա տարրերի թվում են Նոր Կալեդոնիա կղզիները, ինչպես նաև Նոր Զելանդիայի Հարավային և Հյուսիսային կղզիները:
 
Հեղինակներն առաջարկում են մայրցամաքների թիվը վեցի (Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Ավստրալիա, Անտարկտիդա) փոխարեն ընդունել յոթ՝ դրանում ներառելով Զելանդիան:
 
Գիտնականների գնահատումների համաձայն, Զելանդիան հնագույն Գոնդվանա գերմայրցամաքից սկսել է անջատվել մոտ 100 մլն տարի առաջ: Հենց դա էլ հանգեցրել է երկրակեղևի ձևախախտման, ինչի հետևանքով մայրցամաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play