Վիգեն Սարգսյան. երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը մեզ և մեր հասարակությանը շատ է մտահոգում


Վիգեն Սարգսյան. երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումը մեզ և մեր հասարակությանը շատ է մտահոգում

  • 22-02-2017 18:08:12   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) կան խնդիրներ, մասնավորապես արտաքին քաղաքականության անհամաձայնեցվածությունը: «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնելով այս մասին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է. 
 
«Երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշման կամ այլ միջազգային կառույցներում նրանց քվեարկության և նախասիրությունների առումով կան մի շարք հարցեր, ինչը մեզ և մեր հասարակությանը շատ է մտահոգում»:
 
Պաշտպանության նախարարը միաժամանակ նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը բարձր է գնահատում:
«Մենք գոհ ենք ՀԱՊԿ-ից»,- հավաստել է Վիգեն Սարգսյանը և հավելել, որ Հայաստանը հիշյալ կազմակերպության շրջանակներում իրականացվող նախաձեռնություններում եղել ու շարունակում է մնալ առաջատարներից մեկը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ