Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության 2017թ. համագործակցության ծրագիրը


Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության 2017թ. համագործակցության ծրագիրը

  • 22-02-2017 18:48:32   | Հայաստան  |  Քաղաքական

Փետրվարի 22-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Լևոն Այվազյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի Երևանի գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2017թ. համագործակցության ծրագիրը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական