Հանրապետությունում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ


Հանրապետությունում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

  • 22-02-2017 19:13:23   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
 
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը: 
 
Տիգրանաշենի ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
 
*** 
 
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
 
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play