Մայամի-Ստամբուլ չվերթը հետաձգվել է՝ ինքնաթիռում պայթուցիկի մասին կեղծ ահազանգի պատճառով
23-02-2017 15:02:23 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող TK-78 ինքնաթիռի Մայամի - Ստամբուլ չվերթը հետաձգվել է՝ ինքնաթիռում պայթուցիկի առկայության մասին կեղծ ահազանգի պատճառով: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Պարզվում է՝ ինքնաթիռում գտնվող ուղևորներից Ուչքուն Էրդեմ անունով տղամարդը, մոտենալով աշխատակազմի անդամներին, հայտարարել է, որ իր վրա պայթուցիկներ կան ամրացված:
Ձերբակալված տղամարդն ավելի ուշ հերքել է իր հայտարարությունն ու նշել, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի:
Ժամեր անց ինքնաթիռը թռիչք է կատարել Մայամիի օդանավակայանից: