Հայաստանում պատրաստվում է գունավոր հեղաշրջում. թե երբ կհասցնեն հարվածը (տեսանյութեր)


Հայաստանում պատրաստվում է գունավոր հեղաշրջում. թե երբ կհասցնեն հարվածը (տեսանյութեր)

  • 23-02-2017 15:16:40   | Հայաստան  |  Վերլուծություն



Չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հավաստիացումներին, որ Միացյալ Նահանգներն իր ընտրվելու պարագայում այլևս, այսպես ասած, չի արտահանի «գունավոր հեղափոխություններ», այսինքն՝ չի զբաղվի այլ երկրներում դրանց կազմակերպմամբ, ֆինանսավորմամբ, քաղաքական, քարոզչական և այլ աջակցությամբ, մեծ է վտանգը, որ «գունավոր հեղափոխություններ» կիրականացվեն նաև առաջիկայում:
 
Գունավոր հեղափոխությունները միաբևեռ աշխարհակարգի հասնելու Արևմուտքի ռազմավարական ծրագրի բաղկացուցիչ մասն են, և ի սկզբանե էլ պարզ էր, որ նոր աշխարհակարգի հեղինակները կամ այս աշխարհի ճարտարապետները չեն հրաժարվի իրենց զինանոցում գտնվող այդ կարևորագույն զենքից: Այս առումով թերևս այնքան էլ կարևոր չէ, թե Դոնալդ Թրամփն իրականում ինչ է ցանկանում, և արդյոք անձամբ ի՞նքը կլինի «գունավոր հեղափոխությունների» կազմակերպում հրահանգողը, թե ոչ: Չպետք է մոռանալ, որ Միացյալ Նահանգները միայն ԱՄՆ նախագահը չէ… Այդ երկրում Սենատ ու Կոնգրես գոյություն ունեն, հրեական հզոր լոբբի կա, ծագումով հրեա, միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» կերտող, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր Ջորջ Սորոս կա՝ համախոհների, գաղափարակիցների իր հզոր թիմով: Բացի այդ, Արևմուտքը միայն Միացյալ Նահանգները չէ, նաև Եվրոպան է, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Նոր աշխարհակարգի կառուցման, կերտման գործին են ծառայում նաև Եվրոխորհուրդը և Եվրոմիությունը:
 
Ի վերջո, աշխարհում նաև «300-ի կոմիտե» և նման այլ կառույցներ կան, նախկինի համեմատ էլ ավելի զորացած, գործում են «այս աշխարհի ճարտարապետները»… Այնպես որ, ԱՄՆ նորընտիր նախագահը եթե նույնիսկ անկեղծորեն է դեմ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը, աջակցմանը, ապա դա բնավ երաշխիք չէ, որ առաջիկայում աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի կամ այլ ուժերի կողմից չեն իրականացվի «գունավոր հեղափոխություններ» կամ առնվազն չեն կատարվի դրանց իրականացման փորձեր: Այս վտանգն այժմյանից զգացել կամ հասկացել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
 
«РИА Новости»-ի տեղեկացմամբ, Շոյգուն հայտարարել է, որ մեծ է հավանականությունը «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման:
 
«Մեծ է հավանականությունը, որ «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրությունը կընդլայնվի,- Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Համառուսական երիտասարդական 2-րդ համաժողովի բացման ժամանակ ասել է Սերգեյ Շոյգուն:- Դրանց իրականացումը թույլ է տալիս ռեսուրսների սահմանափակ ծախսերով և սեփական զինամթերքի ու զինված ուժերի սահմանափակ օգտագործմամբ կործանել տարածաշրջանային գերտերությունների՝ հասնելով քաղաքական և տնտեսական նպատակներին»:
 
Շատ դիպուկ գնահատական է, միայն թե «այս աշխարհի ճարտարապետների» կողմից հետապնդվող նպատկները միայն քաղաքական ու տնտեսական չեն…
 
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «գունավոր հեղափոխությունների»  տարածումը կարելի է կանխել միայն համաշխարհային հանրության սերտ համագործակցության շնորհիվ։ Սերգեյ Շոյգուն ասել է նաև, որ Սիրիայում ռուսական ռազմական խմբավորման գործողությունները թույլ են տվել խախտել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում վերարտադրվող «գունավոր հեղափոխությունների» շղթան:
 
«Սիրիական Արաբական Հանրապետությունում մեր խմբավորման գործողությունը թույլ է տվել աշխարհաքաղաքական խնդիր լուծել՝ խախտել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում վերարտադրվող «գունավոր հեղափոխությունների» շղթան»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:
 
Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ «Գունավոր հեղափոխությունների» ալիքը լուրջ փոփոխություններ է առաջացրել համաշխարհային քաղաքականության մեջ, աշխարհում և տարածաշրջաններում ուժերի հավասարակշռության հարցում: «Հարավսլավիա, Վրաստան, Իրաք, Լիբիա, Ուկրաինա, Սիրիա՝ ահա պետությունների ոչ ամբողջական ցանկը, որտեղ «փորձարկվել էե «գունավոր հեղափոխություններիե սցենարը»,- ասել է նախարարը:
 
Գրեթե կասկած չունենք, որ խոսելով «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման մեծ հավանականության մասին, Սերգեյ Շոյգուն նախևառաջ նկատի է ունեցել այդ հեղափոխությունների իրականացման ռիսկը կամ վտանգը Հայաստանում, ԱՊՀ որոշ պետություններում և Իրանում:
 
Հայաստանում գունավոր հեղաշրջման նախապատրաստման մասին Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին դեռ 2015թ. տված բացառիկ հարցազրույցով նախազգուշացրել է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան, հրապարակախոս Փոլ Քրեյգ Ռոբերթսը: Նա ներկայացրել է այն ճշմարտությունը, որի մասին լռում են: 
 
Հիշենք, որ Փոլ Քրեյգ Ռոբերթսն ամերիկյան տնտեսագետ է, քաղաքական և տնտեսական վերլուծաբան, հրապարակախոս, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի (1981-1982թթ.) նախկին օգնական: ԱՄՆ-ում Փոլ Քրեյգ Ռոբերթսը համարվում է «ռեյգանական տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի, հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլացիայից»: Ռոնալդ Ռեյգանը և ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր են գնահատել Ռոբերթսի մասնակցությունը 1981թ. ԱՄՆ տնտեսական վերածնունդը խթանած «Հարկերի մասին օրենքի» ստեղծմանը: Այդ կապակցությամբ Ռոբերթսը ֆինանսների նախարարի կողմից պարգևատրվել է «Meritorious Service Award» մրցանակով` ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու համար: Ժամանակին Փոլ Քրեյգ Ռոբերթսը «Վաշինգտոն Փոստ» թերթի մշտական սյունակագիրն է եղել, առնվազն 12 գրքի հեղինակ է:
 
 
Հիշյալ հարցազրույցում Փոլ Քրեյգ Ռոբերթսը շոշափել է ինչպես ուկրաինական վերջին իրադարձությունները, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը: Նա հայ հասարակայնությանը նախազգուշացրել է երկրում նախապատրաստվող հեղաշրջման մասին:
 
Այլընտրանքային կարծիքին արժե ունկնդիր լինել: Բոլորս գիտենք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումները Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ, սակայն արժե լսել Ռոբերտսի կարծիքը, որը փոքր ինչ այլ է, քան պաշտոնականը:
 
Ոմանք գուցե մտածեն կամ ասեն, թե Փոլ Քրեյգ Ռոբերթսը Հայաստանում նախապատրաստվող գունավոր հեղաշրջման մասին խոսել է դեռ 2015թ. սակայն դրանից հետո հեղաշրջում չեղավ, հետևաբար, անկախ իր ունեցած տիտղոսներից, վաստակից, այն գնահատականից, որին արժանացել է, նա այս հարցում սխալվել է, ուստի և չարժե կարևորել նրա ասածը և վերստին դրան անդրադառնալ: Ի վերջո, այն ժամանակ Օբամայի վարչակարգն էր, իսկ հիմա Դոնալդ Թրամփի… Այս կապակցությամբ հիշեցնենք, որ Ռոբերթսի հարցազրույցից հետո Հայաստանում կանխվեց զինված հեղաշրջման առնվազն մեկ փորձ, ինչպես նաև որոշ քաղաքական ուժերի և անձանց կողմից փորձ արվեց էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ սոցիալական արդարացի բողոքը, հետագայում նաև «Սասնա ծռերի» ընդվզումը վերածել «մայդանի»: Եվ ամենակարևորը՝ չանտեսենք հենց նույն հարցազրույցում ամերիկացի վերլուծաբանի ասածը՝ «Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play