Իսպանիայում հայտնաբերել են ժամանակին անհետացած հռոմեական քաղաք


Իսպանիայում հայտնաբերել են ժամանակին անհետացած հռոմեական քաղաք

  • 23-02-2017 15:22:25   | Իսպանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հետազոտողների և հնագետների բազմապրոֆիլ խումբն Իսպանիայում հայտնաբերել հռոմեական Կարակա քաղաքը: tass-ի փոխանցմամբ` հայտնագործությունը կատարվել է Դրիաբեսի քաղաքապետարանի շրջանում, իսկ որոնողական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա հոկտեմբերին: 
 
Հայտնաբերված քաղաքը, որի մակերեսը կազմում է շուրջ 12 հա, գտնվում է գետնի տակ մինչև 70 սմ խորության վրա: Այն հնարավոր է դարձել հայտնաբերել ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, երկրաբանական ռադարի օգտագործմամբ: 
Նշվում է, որ Կարական հրաշալի կերպով պահպանվել է, քանի որ բնակավայրն ունի իր փողոցները, տներն ու տաճարները: Դրիաբեսի քաղաքապետ Պեդրո Ռինկոնը պատմել է, որ փորձագետները քաղաքի գոյության մասին տեղեկություններ ունեցել են, սակայն թե կոնկրետ որտե՞ղ է այն գտնվել, չեն իմացել: 
«Զարմանալի է, որ 21-րդ դարում այն ավելի վաղ չի հայտնաբերվել»,- նշել է հնագետ Խավիեր Ֆերնանդեսը` ընդգծելով, որ որոնումների արդյունքներն ավելի լավ են ստացվել, քան պատկերացնում էին: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ